Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4500 կրակոց

Jan 08, 2016 Comments Off on Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4500 կրակոց

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ամանորյա տոների ընթացքում հիմնականում պահպանվել է շփման գծում հաստատված հարաբերական անդորրը: Հունվարի 1-ից 7-ն ընկածժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 4500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: