Արտոնյալ ռեժիմով համաձայնագրեր կստորագրեն

Jan 08, 2016 Comments Off on Արտոնյալ ռեժիմով համաձայնագրեր կստորագրեն

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի սահմանած տնտեսական պատժամիջոցներից հետո Թուրքիան սկսել է այլընտրանքային շուկաներ փնտրել։

Ըստ այդմ՝ այդ կորուստները նվազագույնի հասցնելուն կօգնեն արտոնյալ ռեժիմով ու ազատ առևտրի (STA) մասին համաձայնագրերը։ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության մշակած նոր «ճանապարհային քարտեզի» համաձայն՝ արտոնյալ ռեժիմով համաձայնագրեր են ստորագրվելու Ադրբեջանի ու Ղազախստանի հետ։

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: