Տեղաշարժեր կառավարությունում
Hayeli.am-ն արդեն տեղեկացրել է, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո ակտիվ բանակցություններ են սկսվել ՀՅԴ-ի ԲՀԿ-ի՝ կառավարությունում պորտֆելներ ստանալու հարցի շուրջ: ԲՀԿ-ի մուտքը կառավարական կոլալիցիա գոնե այս փուլում բացառվել է: ՀՅԴ-ի մասով, ինչպես արդեն նշել ենք բանակցությունները դեռ շարունակվում են: ՀՀԿ-ՀՅԴ ձևաչափով բանակցությունների վերջին հանդիպումը տեղի է ունեցել անցնող տարվա դեկտեմբերի 30-ին: Մեր տեղեկություններով առաջիկա հանդիպումը տեղի կունենա հունվարի 10-ին, որտեղ էլ ամենյան հավանականությամբ վերջնական որոշում կկայացվի՝ ՀՅԴ-ն կվերցնի՞ կառավարական պորտֆելներ, թե ոչ: Հավելենք նաև, որ անկախ ՀՅԴ-ի կառավարություն մտնել չմտնելուց, գործադիր իշխանությունում փոփխություններ սպասվում են: Նախարարների և մարզպետների մի քանի փոփոխություն մինչև հունվարի վերջ անպայման լինելու է: