Ինչպես հայ պաշտոնյաները անցկացրեցին Ամանորը/տեսաշար/

Jan 08, 2016 Comments Off on Ինչպես հայ պաշտոնյաները անցկացրեցին Ամանորը/տեսաշար/

Ամանորը հանգստանալու, ընտանիքի ու բարեկամների հետ լավ ժամանակ անցկացնելու հիանալի առիթ է։

Ամփոփելով տոնական արձակուրդները՝ Wnews.am-ը ներկայացնում է, թե ինչպես են հայ պաշտոնյաներն անցկացրել իրենց ամանորյա հանգիստը:

աշոտյան

Տարին լավ չսկսեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համար. հունվարի 2-ին հայտնի դարձավ, որ նա կոտրել է ոտքը։ Բարեբախտաբար, նախարարն այժմ ապաքինվում է։ Նախարարին մաղթում ենք, որ իր համար այսքանով ավարտվեն տարվա անհաջողությունները։

922806_10207978015426363_5120645181735921345_n

«Մեկ է, Նոր տարին ամենալավ տոնն է»,- ոտքը կոտրելուց օրեր անց՝ իր որդիների լուսանկարն այսպես է մակագրել Արմեն Աշոտյանը։

տարոն

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հունվարի 1-ին հրապարակեց իր ընտանեկան լուսանկարը։ Ի դեպ,Նոր տարվա առաջին օրը` հունվարի 1-ը քաղաքապետի համար  կրկնակի յուրահատուկ օր է. որդու՝ Անդրանիկի, ծննդյան օրն է։ Նա դարձավ 15 տարեկան։

տար

ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը ընտանեկան նման մթնոլորտում է դիմավորել Նոր տարին.

կարենկարավագյան

Պատգամավոր Սամվել Ֆարմանյանը իր զավակների հետ լուսանկար է հրապարակել՝ մաղթելով  առողջություն, երջանկություն ու ներդաշնակություն։

ֆարմանյան

Պատգամավոր Նաիրա Կարապետյանն Ամանորին իր գեղեցիկ ընտանիքի հետ հայտնվել էր «ձմեռային հեքիաթում»՝Ջերմուկում։

նաիրա

Պատգամավոր Թեւան Պողոսյանը տոնական արձակուրդներին որդու հետ տարվել էր համակարգչային խաղերով.

թեւան

Պատգամավոր Արթուր Գեւորգյանի կինը Ամանորին նման գեղեցիկ ընտանեկան լուսանկար է հրապարակել.

արթուր

Պատգամավոր Կարեն Բոթոյանն Ամանորը դիմավորել է զինվորների հետ.

բոթոյան

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն Ամանորին իր զավակների լուսանկարն է հրապարակել ու նշել, որ նրանց է այցելել Ձմեռ պապը.

մարուքյան

Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանն Ամանորին ընտանեկան գեղեցիկ լուսանկար է հրապարակել.

էդգար

Նրանք Ամանորը դիմավորել են Վարշավայում.

էդ

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի ընտանեկան լուսանկարը.

արման

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: