ԴԱԻՇ-ի զինյալը մահապատժի է ենթարկել սեփական մորը

Jan 08, 2016 Comments Off on ԴԱԻՇ-ի զինյալը մահապատժի է ենթարկել սեփական մորը

CNN-ը՝ վկայակոչելով տեղի իրավապաշտպան կազմակերպություններին  հայտնում է,որ Սիրիայի Ռաքքա քաղաքում ԴԱԻՇ-ի զինյալներից մեկը հրապարակավ մահապատժի է ենթարկել իր մորը հավատուրացության համար,

20-ամյա ահաբեկիչ Ալի Սաքրը սպանել է իր մորը՝ Լեենու ալ-Կասիմին հարյուրավոր մարդկանց աչքի առաջ: Նրան հավատուրացության մեջ մեղադրել են ԴԱԻՇ-ի տեղի ղեկավարներն այն բանից հետո, երբ որդին անձամբ է հանձնել մորը նրանց դատին:

Կինը եղել է սիրիական իրավապաշտպան կազմակերպության անդամ ու խնդրել է որդուն իր հետ հեռանալ ԴԱԻՇ-ին ենթակա տարածքներից ու թողնել խմբավորումը, սակայն որդու համար ԴԱԻՇ-ը մորից ավելի թանկ է եղել:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: