Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. Սարի թաղում հրդեհի հետևանքով 3 մահացածների եղբայրը ինքնասպան է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Jan 08, 2016 Comments Off on Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. Սարի թաղում հրդեհի հետևանքով 3 մահացածների եղբայրը ինքնասպան է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաննեում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամջի տակ հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ, 55-ամյա Դավիթ Մամաջանյանի դին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ինքնասպան եղած տղամարդը 2015 թվականի դեկտեմբերի -ին Սարի թաղում խոշոր հրդեհի հետևանքով 3 մահացածների եղբայրն էր: Փաստի առթիվ ավագ քննիչ Տ. Ղազարյանի կողմիցի նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ 2015 թվականի դեկտեմբերի 28-ին, խոշոր, դաժան ու ողբերգական հրդեհ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 135 տանը: Օպերատիվորեն ժամանել էր թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, և տեղում հայտարարվել էր հրդեհի վտանգավորության բիս 1 աստիճան: Լրացուցիչ ժամանել էին թիվ 1, 2, 8, 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից, մի քանի մարտական հաշվարկներ, ովքեր սկսել էին բնակիչների հետ մենամարտի դուրս գալ կրակի դեմ: Կրակը շատ ուժեղ էր և հրշեջներն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ էին նրա դեմ պայքարում: Մի քանի ժամ պահանջվել էր, որպեսզի նրանք կարողանային կրակը մարել, սակայն կարճ ժամանակ անց հայտնաբերվում էր կրակի նոր օջախ: Օպերատիվորեն էին աշխատել 1-03 շտապ օգնության մի քանի բրիգադներ, էլեկտրոցանցի աշխատակիցները, ովքեր անջատել էին նշված հատվածի էլեկտրաէներգիան: Օպերատիվորեն էին ժամանել նաև «Գազպրոմ»-ի աշխատակիցները: Վերջիններս էլ ժամանակավորապես դադարեցրել էին գազամատակարարումը նշված հատվածում: Ժամանել էին նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատասխանատու բաժինների ներկայացուցիչները: Պարզվել էր, որ հրդեհ էր բռնկվել Հայկազ Մամաջանյանին պատկանող թիվ 135/1 տան և Գայանե Գրիգորյանին պատկանող թիվ 135/2 տներում: Ըստ նախնական տեղեկությունների՝ թիվ 135/1 տան բնակիչներ՝ 87-ամյա Հայկազ, 84-ամյա Էմմա և 60-ամյա Սիրանույշ Մամջանյանները գտնվել էին տանը, իսկ 56-ամյա Մայա Մամաջանյանը տեղափոխվել էր Ավանի հոգեբուժական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 03:50-ի սահմաններում և մարվել էր 06:30-ին: Ամբողջությամբ այրվել են թիվ 135/1 և 135/2 տները, իսկ Նարինե Մար-Գասպարյանին պատկանող թիվ 133 տունը և Գալինա Մնացականյանին պատկանող թիվ 137 տունը՝ մասնակի: Լուսաբացին ամբողջովին մոխրակույտի վերածված Մամաջանյանների տանը հայտնաբերվել էին 3 դիերը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: