Ամերիկացի հաղորդավարը կրկնօրինակել է Պուտինի «ԿԳԲ-ական» քայլվածքը/տեսանյութ/

Jan 08, 2016 Comments Off on Ամերիկացի հաղորդավարը կրկնօրինակել է Պուտինի «ԿԳԲ-ական» քայլվածքը/տեսանյութ/

«Ես միակ մարդը չեմ աշխարհում, ով քայլում է: Այդպես է վարվում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա քայլվածքն այնքան նկատելի է, որ մի խումբ նյարդաբան գիտնականներ այդ մասին անգամ հոդված են հրապարակել»,- Ամերիկյան հայտնի The Daily Show հեռուստաշոուի հաղորդավար Սթիվեն Քոլբերթը կատակել է  , որ առանց «ԿԳԲ»-ում տարիների փորձի կարող է քայլել՝ ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Պուտինը քայլելիս թափահարում է ձախ ձեռքը, իսկ աջն այդ դեպքում մնում է սեղմված: Գիտնականները կարծում են, որ դա մարզումների արդյունքն է: Նրանք դա անվանում են «կրակողի քայլվածք», քանի որ նրա աջ ձեռքը միշտ պատրաստ է հանել ատրճանակը»,- վստահ հայտարարել է հաղորդավարը և ցուցադրել ռուս նախագահի քայլվածքը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: