Ահաբեկչության կասկածանքով Իրաքի 2 քաղաքացի ձերբակալվել է

Jan 08, 2016 Comments Off on Ահաբեկչության կասկածանքով Իրաքի 2 քաղաքացի ձերբակալվել է

Газета-ն գրում է ,որ  Իրաքի քաղաքացի 2 պաղեստինցիներ ձերբակալվել են ամերիկյան Սակրամենտո և Հյուսթոն քաղաքներում` միջազգային ահաբեկչական միության հետ կապ ունենալու կասկածանքով: Նրանցից  մեկն ԱՄՆ է ժամանել 2012-ին` որպես Սիրիայից փախստական, 2-րդը` 2009-ին: Տեղեկացված աղբյուրի համաձայն` այժմ ստուգվում է նրանց կապը միմյանց հետ:

 

Սակրամենտոյում ձերբակալված 23-ամյա Ավս Մուհամեդ Յունիս ալ Ջայաբը կասկածվում է Սիրիայի տարածքում ռազմական գործողություններին մասնակցելու և իշխանություններին կեղծ տեղեկություն տրամադրելու համար:
Հյուսթոնում ձերբակալված Օմար Ֆարաջ Սաիդ ալ Հարդանը մեղադրվում է ԻՊ-ի գրոհայիններին նյութական աջակցություն տրամադրելու համար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: