Լատվիական AirBaltic ավիաընկերությունը ճանաչվել է ամենաճշտապահն աշխարհում

Jan 07, 2016 Comments Off on Լատվիական AirBaltic ավիաընկերությունը ճանաչվել է ամենաճշտապահն աշխարհում

 

Լատվիական AirBaltic ավիաընկերությունը կրկին ճանաչվել է ամենաճշտապահն աշխարհում

Այս մասին վկայում են ավիացիոն ոլորտում համաշխարհային առաջատար` OAG ընկերության հրապարակած տվյալները: Վերջինս կազմել է լավագույն ավիաընկերությունների ցուցակը ավելի քան 50 մլն թռիչքների վերլուծության հիման վրա, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Համաձայն OAG-ի տվյալների` AirBaltic-ը նախորդ տարի հասել է ճշտապահության ցուցանիշի մինչև 94.4% այն չվերթներում, որոնք միավորում են Բալթյան երկրները Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ: Դա նշանակում է, որ լատվիական ազգային ավիաընկերության 10 չվերթներից 9-ը իրականացվում են ժամանակին:

«Մեր հաճախորդները կարող են անփոփոխ պարտաճանաչ ծառայության հույս ունենալ: Մենք շատ հպարտ ենք, որ AirBaltic-ի թիմը հասնում է նման արդյունքի արդեն 2-րդ տարին անընդմեջ, հատկապես այն պատճառով, որ տասնյակում, ի տարբերություն նախորդ տարվա, մենք ավելի քիչ եվրոպական փոխադրողներ ենք տեսնում»,- նշել է ընկերության գործադիր տնօրեն Մարտին Գաուսը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: