Մտահոգություններ՝ Հայաստանում կալանավորված Ֆադհել Ռադհիի համար

Jan 07, 2016 Comments Off on Մտահոգություններ՝ Հայաստանում կալանավորված Ֆադհել Ռադհիի համար

Սույն հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները խիստ մտահոգությամբ հետևում են Բահրեյնի ակտիվիստ Ֆադհել Ռադհիի գործին, ով ձերբակալվել է Հայաստանում Բահրեյնից փախչելուց հետո, որտեղ նա քաղաքական և կամայական պատճառներով դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման:

Բահրեյնի քրեական ոստիկանության բաժինը, որը ենթարկվում է Բահրեյնի իշխանություններին, կարմիր ազդանշան է տվել Միջազգային քրեական Ոստիկանության կազմակերպությանը (Ինտերպոլ), որի արդյունքում պ-ն Ռադհին ձերբակալվել է: Բահրեյնի իշխանությունները պահանջում են, որ Ինտերպոլը ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումները պ-ն Ռադհիին Բահրեյն արտահանձնելու համար:

ՀՀ Ոստիկանությունը ձերբակալել է պ-ն Ռադհիին և տեղափոխել Երևանի ոստիկանության բաժին՝ տեղեկացնելով Ինտերպոլին և ՀՀ գլխավոր դատախազին: Սույն հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները վստահեցնում են, որ Բահրեյնը ակտիվիստներին կալանավորելու և դատապարտելու, նրանց նկատմամբ անհիմն մեղադրանքներ առաջադրելու և ծանր խոշտանգումների ու անմարդկային, նվաստացնող վերաբերմունքի միջոցով կեղծ խոստովանություններ կործելու հարուստ պատմություն ունի:

Բազմաթիվ անկախ և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ հաստատել են, որ Բահրեյնի դատական համակարգը չափազանց կողմնակալ է և շարունակաբար օգտագործում է իր իշխանությունը իրավապաշտպան և քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին ճնշելու համար: Այսպիսով՝ պ-ն Ռադհիի նկատմամբ Բահրեյնի դատական համակարգի կողմից ներկայացված մեղադրանքներն ու հրամանները չպետք է միանշանակ ընդունվեն: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին և Ինտերպոլին՝ հաշվի առնել սա:

Պ-ն Ռադհին և Ինտերպոլի քրեական հանցագործների ցանկում գտնվող Բահրեյնի շատ այլ քաղաքացիներ այդ ցանկում ներառվել են Բահրեյնի իշխանությունների խնդրանքով՝ միջազգային չափանիշներին հակասող միջոցներով Բահրեյնի դատական իշխանությունների կողմից հետապնդվելուց հետո: Բահրեյնի իշխանությունները շարունակաբար միջազգայնորեն հետապնդել են մարդու իրավունքների, քաղաքացիական, քաղաքական ակտիվիստներին և օգտագործում են միջազգային համաձայնագրերն այս առումով: Մենք անկեղծորեն հույս ենք հայտնում, որ դուք չեք ենթարկվի պ-ն Ռադհիին արտահանձնելու՝ Բահրեյնի պահանջին՝ առանց համոզվելու, որ նրա նկատմամբ հստակ քրեական գործ կա, որը հարուցվել է անաչառ և անկախ դատարանի կողմից, որն ի վիճակի է արդար դատաքննություն իրականացնել:

Ստորագրյալ կազմակերպություններ՝

1. Մարդու իրավունքների Բահրեյնի ֆորում

2. Խիամ Խոշտանգումներից տուժածների վերականգնման կենտրոն

3. Արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային խորհուրդ

4. Մարդու իրավունքների արաբական կոմիտե

5. Մարդու իրավունքների Եվրոպական-Բահրեյնական կազմակերպություն

6. Արդարություն իրավապաշտպան կազմակերպություն

7. Իրավունքների և ազատությունների աջակցության միջազգային կենտրոն

8. ՍԱԼԱՄ հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների

9. Մարդու իրավունքների և ժողովրդավարության մեդիա կենտրոն

10. Օման Մարդու իրավունքների ուսումնասիրությանի կենտրոն

11. Աման Մարդու իրավունքների պաշտպանության և վերականգնման ցանց

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: