Պաշտոնական. Ադնան Յանուզայը հեռանում է Դորտմունդի «Բորուսիայից»

Jan 07, 2016 Comments Off on Պաշտոնական. Ադնան Յանուզայը հեռանում է Դորտմունդի «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայում» վարձավճարով հանդես եկող Ադնան Յանուզայը վերադառնում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Այս մրցաշրջանից առաջ գերմանական ակումբը մեկ տարով վարձակալել էր 20-ամյա կիսապաշտպանին, սակայն որոշել է ժամանակից շուտ վերադարձնել նրան: Յանուզայը գոհ չէր «Բորուսիայում» իր կարգավիճակից, քանի որ ստանում էր շատ քիչ խաղային ժամանակ:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: