Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» հետ մեկնեց Դուբայ

Jan 07, 2016 Comments Off on Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» հետ մեկնեց Դուբայ

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հունվարի 7-ին մեկնել են Դուբայ, որտեղ կանցկացնեն այս տարվա առաջին հավաքը, փոխանցում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Թոմաս Տուխել թիմը Դուբայում հավաք կանցկացնի մինչեւ հունվարի 16-ը, իսկ հունվարի 15-ին ընկերական խաղում կմրցի կորեական «Չոնբուկ Մոթորզի» հետ:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: