Նավթի գները է′լ ավելի են ընկել իրանա-սաուդյան հակամարտության արդյունքում. տեսանյութ

Jan 07, 2016 Comments Off on Նավթի գները է′լ ավելի են ընկել իրանա-սաուդյան հակամարտության արդյունքում. տեսանյութ

Նավթի գները չորեքշաբթի օրը չորս տոկոսով անկում են ապրել` հօդս ցնդեցնելով այն հույսերը, թե հակամարտության սրացումը Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև կհանգեցնի նավթի գների աճին: Սաուդյան Արաբիայում շիա կրոնավորի մահապատժի փաստն առաջ բերեց քաղաքական ու դիվանագիտական այն թաքնված հակամարտությունը, որը առկա էր Սաուդյան Արաբիայի ղեկավարած սուննի երկրների խմբավորման ու Իրանի միջև, ինչը գրեթե անհնար դարձրեց Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի անդամների փոխադարձ համաձայնությամբ նավթի արտադրության կրճատումը ու այդպիսով նավթի գների բարձրացումը:

Մինչդեռ Չինաստանի ու Հնդկաստանի դանդաղող տնտեսական աճը է՛լ ավելի է սնում այն մտավախությունները, որ հում նավթի պահանջարկի անկումը և մեծ առաջարկը բերելու է նավթի գների է՛լ ավելի մեծ անկման: Այն մեծապես Պարսից ծոցի արաբական երկրների, Վենեսուելայի, Ռուսաստանի և այլ երկրների կողմից նավթի գերարտադրության, ինչպես նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցների ու ԱՄՆ-ից նավթի արտահանման արգելքի վերացման արդյունք է:

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: