Հրաձգություն՝ Փարիզի հյուսիսում. կա 1 զոհ
Հինգշաբթի Փարիզի հյուսիսում՝ ոստիկանության կոմիսարիատի մոտ, տեղի է ունեցել հրաձգություն:Անհայտ տղամարդը փորձել է շենք ներթափանցել զենքով: Կոմիսարիատի մուտքի մոտ հերթապահող ոստիկանները կրակ են բացել, ինչի արդյունքում հանցագործը սպանվել է:
BFM TV-ն հայտնում է, որ ոստիկանների խոսքով՝ սպանված տղամարդու մարմնի վրա կասկածելի առարկա է եղել՝ պայթուցիկ սարքի նման: Դեպքի վայր է ժամաննել սակրավորների բրիգադ: