Ռիվերսը չի համաձայնել

Jan 07, 2016 Comments Off on Ռիվերսը չի համաձայնել

«Պորտլենդի» հարձակվող պաշտպան Սի Ջեյ Մակոլումը սխալմամբ չի ընդգրկվել NBA-ի կանոնավոր առաջնության «Լոս Անջելես Քլիփերս«» դեմ խաղի հայտացուցակում, տեղեկացնում է Armsport.am–ը:
Այնուամենայնիվ ամերիկացին կարող էր մասնակցել հանդիպմանը, եթե մրցակցի գլխավոր մարզիչ Դոկ Ռիվերսը դրան համաձայն լիներ:
Ինչպես հայտնում է Oregon Live-ը, NBA-ի կանոնակարգի երկար հետազոտման և վեճերից հետո խաղի տեսուչը ընտրության իրավունքը վստահել են Ռիվերսի, ով որոշել է թույլ չտալ Մակոլումի մասնակցությունը:
Վերջին 2 մրցաշրջանների ընթացքում Ռիվերսը երկու անգամ հայտնվել է նմանատիպ իրավիճակում, երբ սխալմամբ հանդիպմանը չի հայտավորել իր բասկետբոլսիտներից մեկին:
Խաղից հետո, որն ավարտվել է «Քլիփերսի» արտագնա` 109 :98 հաշվով հաղթանակով, «Պորտլենդի» գլխավոր մարզիչ Թերի Սթոտսը հայտարարել է, որ թիմի առաջատարներից մեկին չհայտավորելն իր մեղքով էր, որովհետև նա առանց հայտացուցակի թղթին նայելու ստորագրել է այն:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: