Հանրապետական ծննդատան ավտոկայանատեղիում վրաերթի է ենթարկել ծննդատան 58-ամյա աշխատակցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Jan 07, 2016 Comments Off on Հանրապետական ծննդատան ավտոկայանատեղիում վրաերթի է ենթարկել ծննդատան 58-ամյա աշխատակցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ` հունվարի 5-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 12:30-ի սահմաններում Մարգարյան փողոցի 6/2 հասցեում գտնվող Հանրապետական ծննդատան ավտոկայանատեղիում Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 42-ամյա Նիկոլայ Ռադունը իր վարած Volvo մակնիշի IEI 836 համարանիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս անզգուշաբար վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակչուհի, 58-ամյա Ջավաիր Ղադամյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկածին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով` վրաերթի ենթարկվածը աշխատում է Հանրապետական ծննդատանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: