Մոսկվան պատասխանել է թուրքական ավիաընկերությունների հետ կապված մեղադրանքների

Jan 07, 2016 Comments Off on Մոսկվան պատասխանել է թուրքական ավիաընկերությունների հետ կապված մեղադրանքների

BBC-ն հայտնում է,որ  ՌԴ  ԱԳՆ-ն թուրքական իշխանությունների հայտարարությունը համարել է անհիմն, որով վերջիններս Ռուսաստանին մեղադրել են իրենց երկու ավիափոխադրողների աշխատակիցներին վիզա չտրամադրելու մտադրության մեջ:

« Pegasus Airlines և Onur Air ավիաընկերությունները իրենք են մեղավոր ստեղծված իրադրության մեջ, քանի որ վիզաների հարցով ժամանակին չեն դիմել ռուսական կողմին՝ չնայած գիտեին, որ Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը»,հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ Turkish Airlines-ը ժամանակին դիմել է վիզաների հարցով, որից հետո 380 աշխատակիցների համար ստացել է տարեկան վիզաներ և ներկայումս կատարում է թռիչքներ՝ ըստ չվացուցակի:

Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Pegasus Airlines և Onur Air ավիաընկերություններին վիզա չտրամադրելը միջազգային ավիացիոն իրավունքի խախտում է: Ընդ որում, նա նշել է, որ Անկարան չի պատրաստվում ձեռնարկել պատասխան միջոցառումներ:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: