Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Jan 07, 2016 Comments Off on Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 7-ին, ժամը 05.00-ին ՀՀ ՏԱԿԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Հր. Քոչարի փողոցում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մոտակա տան բակում, իսկ վարորդն ինքնուրույն չի կարողանում դուրս գալ ավտոմեքենայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արաբկիր 25-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում “Մերսեդես” մակնիշի 37 VV 707 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ն. Շ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: