Հորդանանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Իրանի դեսպանին

Jan 07, 2016 Comments Off on Հորդանանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Իրանի դեսպանին

Հորդանանում Իրանի դեսպանին կանչել են ԱԳՆ-ն` տեղեկացնելու Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանության և Մեշհեդում հյուպատոսության վրա իրագործված հարձակումը դատապարտելու մասին:

Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Հորդանանի Petra ազգային գործակալությանը:

«Հարձակումը Սաուդյան Արաբիայի դեսպանության և հյուպատոսության վրա դիվանագիտական հարաբերությունների մասին միջազգային կոնվենցիաների  կոպիտ խախտում է»,- ասվում է գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հորդանանը  նաև աջակցություն է հայտնել Սաուդյան Արաբիային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: