Ստամբուլում գնդակոծել են ոստիկանական պարեկը

Jan 07, 2016 Comments Off on Ստամբուլում գնդակոծել են ոստիկանական պարեկը

 

Այսօր՝ հունվարի 6-ին,  անհայտ անձինք գնդակոծել են ոստիկանական պարեկը Ստամբուլում։

Դեպքը տեղի է ունեցել Բեյօղլուի շրջանում, որը գտնվում է քաղաքի եվրոպական մասում։

Նախնական տվյալներով, հարձակման հետեւանքով տուժել է մեկ իրավապահ, նա վիրավորվել է ձեռքից եւ տեղափոխվել հիվանդանոց։

Հաչրձակման դրդապատճառների, նաեւ հարձակվողների ինքնության մասին դեռ ոչինչ հայտնի չէ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով Dogan գործակալությունը։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: