Առեղծվածային մահ` Կոտայքի մարզում

Jan 07, 2016 Comments Off on Առեղծվածային մահ` Կոտայքի մարզում

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Նարեկ Մենդիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 6-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի վարչական շրջանում գտնվող գերեզմանաքարերի արտադրամասին կից շինությունում տղամարդու դի կա: Նշված վայր է մեկնել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շինությունում, մահճակալին հայտնաբերել են ոչ մի տեղ գրանցում չունեցող, 66-ամյա Սամվել Մելիքսեթյանի դին: Դատաբժշի նախնական եզրակացության համաձայն՝ երեսի և մարմնի վրա կան ծեծի հետքեր: Ոստիկաններն ու քննչական բաժինն ունեն տեղեկություններ, որ մինչև մահանալը մի քանի օր առաջ Ս. Մելիքսեթյանը ծեծի է ենթարկվել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: