Թեհրանը և Էր-Ռիադինը պետք է խուսափեն սադրանքներից. Օբամա

Jan 07, 2016 Comments Off on Թեհրանը և Էր-Ռիադինը պետք է խուսափեն սադրանքներից. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադին հեռախոսազրույցում զսպվածության կոչ են արել Սաուդյան Արաբիայի և Իրանի հակամարտության ֆոնին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Վարչապետ Ալ-Աբադին և նախագահ Օբաման քննարկել են փոխադարձ անհանգստությունը Սաուդյան Արաբիայում շեյխ Նիմր Ալ-Նիմրի մահապատժի և (Իրանում) Սաուդյան Արաբիայի դիվանագիտական օբյեկտների վրա հարձակումների առնչությամբ։ Նրանք համաձայնել են, որ կարևոր է՝ տարածաշրջանում բոլոր կողմերը զսպվածություն դրսևորեն, խուսափեն սադրիչ հռետորությունից, սադրիչ վարքից և խուսափեն միջհամայնքային հակամարտության վատթարացումից։ Նրանք նաև համաձայնել են այն հարցի կարևորության շուրջ, որ բոլոր կողմերը պետք է դիվանագիտական շփում ու երկխոսություն պահպանեն»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: