ԴԱԻՇ-ը մահապատժի է ենթարկել կին լրագրողի

Jan 07, 2016 Comments Off on ԴԱԻՇ-ը մահապատժի է ենթարկել կին լրագրողի

ԴԱԻՇ-ն առաջին անգամ մահապատժի է ենթարկել կին լրագրողի՝ Ռուկիա Հասանին։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ հղում անելով Սիրիայում մարդու իրավունքների խախտումներին հետևող RBSS կազմակերպության (Ռաքքան լուռ սպանվում է) ակտիվիստներին։

30-ամյա Ռուկիա Հասանն աշխատել է որպես անկախ լրագրող՝ լուսաբանելով իսլամիստների վերահսկողության տակ գտնվող տարածքներում տեղի ունեցող իրադարձությունները։ Նա գրել է Ռաքքայի առօրյա կյանքի մասին, որը ԴԱԻՇ-ի գլխավոր պատվարն է ու հաճախ է ավիահարվածների ենթարկվում միջազգային կոալիցիայի կողմից։

Նա պարբերաբար հրապարակել է իր նյութերը Facebook-ում, որտեղ հանդես է եկել Նիսան Իբրահիմ կեղծանվամբ։ Հասանի մահապատժի հստակ ամսաթիվը հայտնի չէ։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: