Կոշտ պատժամիջոցներ`Հյուսիսային Կորեայի նկատմամբ

Jan 07, 2016 Comments Off on Կոշտ պատժամիջոցներ`Հյուսիսային Կորեայի նկատմամբ

ԱՄՆ-ն պնդում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցների կոշտ և վստահելի փաթեթ ընդունի, հայտնում է TASS-ը: Այդ մասին հունվարի 6-ին պարբերականի ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո ծառայության պետ Ջոն Քիրբին: Նա նաև ավելացրել է, որ ամերիկյան կառավարությունը ներկա փուլում չի հավատում, որ Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբի հաջող փորձարկում է անցկացրել:

Ըստ Քիրբիի` ԱՄՆ-ի վարչակարգը ենթադրում է, որ Հյուսիսային Կորեայում իրոք տեղ է գտել նոր «միջուկային փորձարկումը»: Այնուամենայնիվ, «մեր առաջնային վերլուծությունը չի համապատասխանում Հյուսիսային Կորեայի պնդման հետ այն մասին, որ դա եղել է ջրածնային ռումբ»,- ասել է նա:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: