Ռոհանին Գերագույն դատարանից պատիժ է խնդրում

Jan 07, 2016 Comments Off on Ռոհանին Գերագույն դատարանից պատիժ է խնդրում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նամակ է ուղարկել հանրապետության Գերագույն դատարանի նախագահ այաթոլլա Սադեհ Ամոլի Լարիջանիին` խնդրելով պատժել Թեհրանում և Մեշհեդում սաուդյան դեսպանատների վրա հարձակումների մեղավորներին: Այդ մասին հայտնել է Իրանի նախագահի մամլո ծառայությունը, հայտնում է TASS-ը:

Իր ուղերձում Իրանի նախագահն ընդգծել է, որ նմանատիպ «աղաղակող հանցագործությունները վնասում են երկրի ազգային անվտանգությանը, վիրավորական են իրանյան իշխանությունների համար և վնասում են երկրում ղեկավարության կերպարին»:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: