Սա ռոմանտիկա չէ. ինչո՞ւ Րաֆֆին գնաց ԱՄՆ

Jan 10, 2016 Comments Off on Սա ռոմանտիկա չէ. ինչո՞ւ Րաֆֆին գնաց ԱՄՆ

«Նոր տարին` նոր Հայաստանում»,-մինչև Ամանոր  Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, որը փաստեց, որ նոր Հայաստան ստեղծելը ժամանակի հրամայական է:

Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ 2016 թվականին հնարավոր կլինի հեռացնել «հանցավոր իշխանությանը» և արդեն հանդարտ քայլերով կկերտվի նոր Հայաստանը:

«Սա ռոմանտիկա չէ , որովհետև ասածս իրականություն կդառնա նոր տարվա ընթացքում:Ժողովուրդը համախմբվելու է և ոչ միայն հրապարակներ կլցնի, այլև յուրաքանչյուր քաղաքացի կհասկանա, որ սա իր ժառանգների ժակատագրին է վերաբերվում»,-ասաց Հովհաննիսյանը:

Հավհաննիսյանը կրկին անգամ ընդգծում է, որ Հայաստանը կունենա լեգիտիմ իշխանություններ և այս Հայաստանում գերակա կլինի քաղաքացու իրավունքը և երկրի տերը կլինի հենց ՀՀ քաղաքացին:

Րաֆֆի Հովհաննիսյանը Ամանորյա տոները տարբեր տարիներին տարբեր վայրերում է նշել: Սակայն այս տարի ցանկանում է լինել ընտանիքի և ծնողների կողքին` ԱՄՆ-ում:

«Դեկտեմբերի 31-ը մորս Վարդիթեր Հովհաննիսյանի տարեդարձի օրն է : Մայրիկս դառնալու է 84 տարեկան ու ես անպայման պետք է մայրիկիս կողքին լինեմ: Հետո կգամ արդեն պայքարը շարունակելու: Իշխանությունը հոգևարքի մեջ է ու ես դիվանագիտական և քաղաքագիտական իմ ողջ ռեսուրսները կներդնեմ նոր Հայաստանի ստեղծման գործընթացը արագացնելու համար»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը տոն օրերին ևս ակտիվություն է ցուցաբերել: Ազատության հրապարակում իրազեկող ակցիաները չեն դադարել:

Հիշեցնենք, որ «Հանրային փրկության ճակատ»-ը ձեւավորել էին սահմանադրական փոփոխություններին «ՈՉ» ասող որոշ ուժեր: Այդ կառույցում համախմբվել էին «Ժառանգություն» կուսակցությունը, Հիմնադիր խորհրդարանը, ԱԻՄ-ը, Ժողովրդավարական Հայրենիքը եւ Քաղաքագետների միությունը:

Լուսինե Ղազարյան

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: