Սուրբ Ծննդյան տոնին նվիրված միջոցառում՝ Հանրապետության հրապարակում

Jan 06, 2016 Comments Off on Սուրբ Ծննդյան տոնին նվիրված միջոցառում՝ Հանրապետության հրապարակում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ամանորյա տոնական միջոցառումների շրջանակում Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված միջոցառում, որի մեկնարկին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Սրբազանի օրհնության խոսքն է փոխանցել ներկաներին, ինչպես նաև ներկայացրել Սուրբ Ծննդյան խորհուրդը: Այնուհետ ներկաներին իրենց կատարումներով ողջունել են ինչպես անհատ կատարողներ, այնպես էլ ազգագրական, ժողովրդական երգի ու պարի սիրված համույթներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: