Ասադը մեկ տարի անց պաշտոնաթող կլինի.Վաշինգտոն

Jan 06, 2016 Comments Off on Ասադը մեկ տարի անց պաշտոնաթող կլինի.Վաշինգտոն

Ըստ Վաշինգտոնի մշակած սցենարի` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 2017-ի մարտին կլքի իր պաշտոնը: Այս մասին ասվում է Սիտակ տան կողմից պատրաստված փաստաթղթում` նախատեսված պաշտոնյաների համար, որոնք զբաղվում են Սիրիայի հարցով, հաղորդում է Associated Press-ը:

Համաձայն փաստաթղթի` 2017-ի մարտին նշված է «անորոշ ամսաթիվ, երբ Ասադը կլքի իր պաշտոնը»: Իսկ նրա շրջապատը ստիպված կլինի լքել երկիրը:

Այսպիսով, Վաշինգտոնը սպասում է Ասադի հրաժարականին 5 տարի անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայի առաջնորդին կոչ է արել լքել իր պաշտոնը: Փաստաթղթում չի հստակեցվում, թե Ասադն ինչ կերպ կլքի իր պաշտոնը:

 

Չդասակարգված
Մեկնաբանությունները փակ են: