Քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորումը

Jan 06, 2016 Comments Off on Քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորումը

Trend -ի  փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի՝ Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը և Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Աբդոլահիանը  հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման ուղիները։

Կողմերը մասնավորապես քննարկել են վերջին շրջանում ձեռք բերված համաձայնագրերի գործարկման եղանակները, որոնք ուղղված են սիրիական ճգնաժամի կարգավորմանը։ Կողմերը նաև ընդգծել են սիրիական խնդիրը քաղաքական ճանապարհով կարգավորելուն ուղղված բանակցությունների բոլոր մասնակիցների հավատարիմ լինելու անհրաժեշտությունը։

Ընդգծվել է, որ ահաբեկչական խմբավորումները չեն կարող մասնակցել բանակցություններին և բուն ճգնաժամի կարգավորման գործընթացին։

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: