Հերթական ինքնասպանությունը Արմավիր քրեակատարողական հիմնարկում

Jan 06, 2016 Comments Off on Հերթական ինքնասպանությունը Արմավիր քրեակատարողական հիմնարկում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հունվարի 4-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիր քրեակատարողական հիմնարկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 19:10-ի սահմաններում 21-ամյա Անզոր Կարապետյանը կարանտինային 6-րդ խցում զուգարանի դռան ռետինե պարանով ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Ա. Կարապետյանը մեղադրվում էր ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածով: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ այսօր նույն Արմավիր քրեակատարողական հիմնարկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել դատապարտյալ, նախկինում 5 անգամ դատված 36-ամյա Արմեն Փարսադանյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: