ՖԻՖԱ-ի փոխնախագահը կարտահանձնվի ԱՄՆ

Jan 06, 2016 Comments Off on ՖԻՖԱ-ի փոխնախագահը կարտահանձնվի ԱՄՆ

Ինչպես հայտնում է  BBC-ն` ՖԻՖԱ-ի փոխնախագահ, ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՝Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա ղեկավար, Հոնդուրասի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալֆրեդ Ավիտը, ով մեղադրյալ է հանդիսանում ՖԻՖԱ-ի դրամաշորթության գործով, համաձայնել է արտահանձնվել ԱՄՆ:

Ձերբակալությունից հետո կայացած  առաջին լսումների ժամանակ Ավիտը վիճարկում էր արտահանձնումը, որից հետո ամերիկյան իշխանությունները պաշտոնական հայտ են ուղարկել  Շվեյցարիա:

Չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում  ՖԻՖԱ-ի փոխնախագահը համաձայնել է  արտահանձնմանը: Նրան ԱՄՆ կհասցնեն 10 օրվա ընթացում:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: