Ավելի քան 1 մլն ներգաղթյալ է ժամանել Գերմանիա

Jan 06, 2016 Comments Off on Ավելի քան 1 մլն ներգաղթյալ է ժամանել Գերմանիա

Reuters գործակալությունը` վկայակոչելով Գերմանիայի կառավարության իր աղբյուրին հայտնում է,որ  2015-ին Գերմանիա ժամանած կացարան փնտրող ներգաղթյալների թիվը հասել է 1.09 մլն մարդու:
Ներգաղթյալների թիվը հատել է 1 մլն-ի սահմանը, երբ 2015-ի դեկտեմբերին կացարան փնտրելով` երկիր է ժամանել 127 320 մարդ:

Դեկետեմբերի 21-ին Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը տեղեկացրել էր, որ ծովով և ցամաքով  Եվրոպա հասած փախստականների ընդհանուր թիվը գերազանցել է 1 մլն-ը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: