Իրանի ու ԱՄՆ-ի միջև իրականացվում է հեռախոսազանգերի ակտիվ փոխանակում

Jan 06, 2016 Comments Off on Իրանի ու ԱՄՆ-ի միջև իրականացվում է հեռախոսազանգերի ակտիվ փոխանակում

Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու ԱՄՆ-ի միջև իրականացվումէ հեռախոսազանգերի ակտիվ փոխանակում, որոնք առնչվում են միջուկային գործարքի իրագործման համակարգմանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Իրանն ու ԱՄՆ-ն առավել կարևոր դերն են խաղալու Գործողությունների համատեղ համալիր պլանի (JCPOA) իրագործման հարցում։ Հենց այդ պատճառով էլ վերջին օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր ու էլեկտրոնային նամակներ են եղել իմ և (ԱՄՆ պետքարտուղար Ջոն) Քերիի, ինչպես նաև (Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար) Սալեհիի ու (ԱՄՆ էներգետիկայի նախարար Ըրնեսթ) Մոնիսի միջև»,- ասել է Զարիֆը։

Զարիֆի խոսքերով՝ իրանցի փորձագետներն ու «վեցյակի» ներկայացուցիչները պատրաստվում են առաջիկա օրերին մի շարք հանդիպումներ անցկացնել Եվրոպայում՝ համակարգելու համար մի շարք հարցեր։ Զարիֆն ընդգծել է, որ այդ հարցերն արդեն իսկ քննարկել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: