Թուրքիայում չկա «քրդական հարց». Էրդողան

Jan 06, 2016 Comments Off on Թուրքիայում չկա «քրդական հարց». Էրդողան

Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը դիմել է երկրի խորհրդարանին՝ կոչ անելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) մի շարք պատգամավորների.
«Դանակը հասել է ոսկորին։ Ներկայումս կան դատապարտյալներ, նրանց թիվն աճելու է։ Թուրքիայում չկա «քրդական հարց», կա ահաբեկչության խնդիր։ Թող ոչ ոք չփորձի մեզ համոզել հակառակը»։

Էրդողանի խոսքերով՝ վերջին գործողություններում սպանվել է 3000 «ահաբեկիչ», և որ նրանց աջակցելը ոչ թե քաղաքականություն է, այլ՝ «դավաճանություն»։ Էրդողանն ընդգծել է, որ սկզբունքորեն դեմ է քաղաքական կուսակցությունների փակմանը, սակայն քաղաքական կուսակցության արածը «նման չէ» կուսակցության արածի։

Էրդողանը վերստին կողմ է արտահայտվել երկրում նոր Սահմանադրության ընդունմանն ու կառավարման նախագահական համակարգին անցում կատարելուն՝ հավելելով, որ Թուրքիայում անցել են ռազմական հեղաշրջումների ժամանակները։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: