Մերկելը Վրաստանի վարչապետին հրավիրել է Բեռլին

Jan 06, 2016 Comments Off on Մերկելը Վրաստանի վարչապետին հրավիրել է Բեռլին

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Գեորգի Կվիրիկաշվիլուն՝ կապված Վրաստանի վարչապետ դառնալու հետ։ Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Կվիրիկաշվիլուն հասցեագրած իր շնորհավորական նամակում Մերկելը գրել է. «Ես վստահ եմ, որ մեր երկրների հարաբերությունները դրական ուղղությամբ կզարգանան նաև հետագայում։ Գերմանիան շարունակում է մնալ Վրաստանի հավատարիմ գործընկերը՝ ձեր երկրի ժողովրդավարական ու տնտեսական զարգացման ճանապարհին»։

Մերկելը Կվիրիկաշվիլուն հաջողություններ է մաղթել նոր պաշտոնում և հրավիրել է Բեռլին։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: