Ուկրաինան հայց է պատրաստում ընդդեմ ՌԴ-ի

Jan 06, 2016 Comments Off on Ուկրաինան հայց է պատրաստում ընդդեմ ՌԴ-ի

 Ուկրաինան հայց է պատրաստվում ներկայացնել ՄԱԿ-ի միջազգային դատարան ընդդեմ Ռուսաստանի:

1prime.ru կայքի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:

Նախարարի խոսքով, Կիևը մտադիր է գործ սկսել ՌԴ կողմից ահաբեկչությանն աջակցության մասին կոնվենցիայի խախտման համար: Պետրենկոն հաղորդել է, որ ուկրաինական կողմն արդեն հավաքել է ապացույցները և ավարտում է ռուսական կողմի հետ հաղորդակցության մինչդատական գործընթացն այդ գործով:

Այն մասին, որ Ուկրաինան հայց է պատրաստում ՌԴ-ի դեմ, դեռևս 2014-ի վերջին հայտարարել էր Ուկրաինայի վարչապետ Ա.Յացենյուկը: Կիևը մեղադրում է Մոսկվային Ուկրաինայի հարավ-արևելքում աշխարհազորայիններին աջակցելու մեջ:

ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի ազգային հանրապետություններին զինվորական տեխնիկա և ռազմամթերք չեն մատակարարում:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: