Ոստիկանները հայտնաբերեցին ուղեւորուհու իրերը գողացած տաքսու վարորդին

Jan 06, 2016 Comments Off on Ոստիկանները հայտնաբերեցին ուղեւորուհու իրերը գողացած տաքսու վարորդին

Հունվարի 3-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1996 թ. ծնված Գոհար Ս.-ն եւ հայտնել, որ ժամը 21.25-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկի մոտից նստել է «Օպել Վեկտրա» մակնիշի, տաքսի ավտոմեքենա, ուղեւորվել Հր. Քոչար եւ Վ. Փափազյան փողոցների խաչմերուկ, եւ իջնելով ավտոմեքենայից` խնդրել է սպասել, սակայն վերադառնալուց հետո տեսել է, որ ավտոմեքենայի վարորդը հեռացել է` տանելով իր բաճկոնը, պլանշետը եւ պայուսակը, որի մեջ եղել են անձնական իրեր:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վարորդը 1951 թ. ծնված Սամվել Մ.-ն է, ով բացատրական աշխատանքների շնորհիվ` հունվարի 4-ին, ժամը 17.30-ին, ներկայացել է բաժին:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: