Ջիբութին խզում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները

Jan 06, 2016 Comments Off on Ջիբութին խզում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները

Ջիբութին դադարեցնում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները, հայտնել է տեղի հեռուստաալիքը: 

Ավելի վաղ Իրանում դեսպանատան վրա հարձակման հետեւանքով Սաուդյան Արաբիան դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտնել է, որ թագավորությունը խզում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտնել է ահաբեկչության եւ դրան դրդելու համար դատապարտված   47 մարդու մահապատժի ի կատար ածման վերաբերյալ: Գերատեսչության հայտարարության մեջ նշված է, որ  մահապատժի է ենթարկվել նաեւ շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: