Օբաման Ալիևին հրավիրել է Վաշինգտոն

Jan 06, 2016 Comments Off on Օբաման Ալիևին հրավիրել է Վաշինգտոն

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է մասնակցելո Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության հարցերով 4-րդ գագաթնաժողովին։

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը։ Նա ընդգծել է, որ Օբաման համապատասխան նամակն Ալիևին հղել է նախորդ տարվա դեկտեմբերի 3-ին։

Գագաթնաժողովն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կանցկացվի 2016 թվականի մարտի 31-ից ապրիլի 1-ը։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: