3 տղամարդ է ձերբակալվել՝ ամանորյա «սեքս-որսից» հետո

Jan 06, 2016 Comments Off on 3 տղամարդ է ձերբակալվել՝ ամանորյա «սեքս-որսից» հետո

Քյոլնի ոստիկանությունը հայտնել է ամանորյա գիշերը «աֆրիկյան և արաբական արտաքինով» տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների ավելի քան 100 դեպքի մասին։

Հարձակումների գործով հետաքննության ընթացքում 3 կասկածյալներ են ձերբակալվել:

Ոստիկանության տվյալներով՝ Ամանորի գիշերը Քյոլնի տաճարից անմիջական հեռավորության վրա գտնվող կայարանի առջև գտնվող հրապարակում «արաբական կամ հյուսիսաֆրիկյան արտաքինով» մոտ 1000 տղամարդիկ էին հավաքվել։ Նրանք բաժանվել են խմբերի, շրջապատել կանանց, գումար, բջջային հեռախոսներ խլել, պոկել հագուստը նրանց վրայից և ենթարկել սեռական ոտնձգությունների։

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: