Ազատ են արձակվել Նարդարանի բախումների ժամանակ ձերբակալվածներից 57-ը

Jan 06, 2016 Comments Off on Ազատ են արձակվել Նարդարանի բախումների ժամանակ ձերբակալվածներից 57-ը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանություններն ազատ են արձակել 57 մարդու:

Նախորդ տարվա նոյեմբերին ու դեկտեմբերին Նարդարան ավանում իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախումներից հետո կալանքի տակ դեռ գտնվում է 14 մարդ։ Ակնկալվում է, որ նրանք ազատության մեջ կհայտնվեն հունվարի 15-ից ոչ ուշ։

Նրանց բոլորին էլ ձերբակալել են փողոցային անկարգությունների ժամանակ, որոնք հաջորդել էին նախորդ տարվա նոյեմբերի վերջին Նարդարանում «Մուսուլմանական միասնության» առաջնորդ Թալեհ Բագիրզադեի ու ևս 13 մարդու ձերբակալությունից հետո։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: