Ուորլիք. չափազանց կարևոր էր

Jan 06, 2016 Comments Off on Ուորլիք. չափազանց կարևոր էր

Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ մեկամյա ընդմիջումից հետո 2015 թվականի դեկտեմբերի 19-ին Բեռնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը չափազանց կարևոր էր։«Կողմերը քննարկել են մի ամբողջ շարք հարցեր՝ ներառյալ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները, ինչպես նաև հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկները։ Համանախագահները շարունակելու են իրենց աշխատանքները երկու երկրների արտգործնախարարների հետ՝ հասնելու համար հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրին, բռնությունների առաջացման ռիսկերի կրճատման միջոցներին ու Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև երկխոսության հետագա առաջխաղացման ծրագրին»,- ասել է Ուորլիքը։

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: