Պահանջի երթ՝ դեպի ՀՀ ոստիկանություն

Jan 06, 2016 Comments Off on Պահանջի երթ՝ դեպի ՀՀ ոստիկանություն

Հունվարի 22-ին տեղի կունենա բողոքի երթ դեպի ՀՀ Ոստիկանություն: Այս մասին տեղեկանում ենք «Պահանջի երթ ընդդեմ ոստիկանության ապօրինությունների» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:

Նախաձեռնող խմբի անդամները պահանջում են համակարգից հեռացնել ոստիկան Գեղամ Խաչատրյանին ու պատասխանատվության ենթարկել մասնավորապես 2015թ.-ի դեկտեմբերի 31-ի Օպերայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ՀՀ քաղաքացիներին վիրավորական պիտակ կպցնելու,մարդկանց հարվածելու և սուտ մատնության համար :

Հիշեցնենք, որ Երևանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների և ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով Գևորգ Սաֆարյանը կալանավորվեց:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: