«Մանչեսթեր Յունայթեդը» 100 միլիոն եվրո կառաջարկի

Jan 06, 2016 Comments Off on «Մանչեսթեր Յունայթեդը» 100 միլիոն եվրո կառաջարկի

«Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 100 միլիոն եվրո կառաջարկի Մադրիդի «Ռեալին» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի համար, հաղորդում է dailymail-ը:

Անգլիական թիմի ղեկավարությունը հույս ունի, որ Բեյլը չի ցանկանա աշխատել Արքայական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ: 26-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է Ռաֆայել Բենիտեսի պաշտոնանկության փաստից: Նշվում է, որ Զիդանը խոստովանել է Բեյլի դժգոհության մասին, սակայն խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ուելսցին թիմում լավ զգա իրեն:

 

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: