Հռոմի պապը Սուրբ Ծննդի առիթով ուղերձ է հղել

Jan 06, 2016 Comments Off on Հռոմի պապը Սուրբ Ծննդի առիթով ուղերձ է հղել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խաղաղություն ու բարություն է մաղթել ուղղափառներին ու արևելյան եկեղեցիների կաթոլիկներին՝ Հիսուսի ծննդյան տոնի առիթով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Այսօր մենք մեր հոգևոր մտերմությունն ենք հայտնում քրիստոնյա Արևելքի եղբայրներին ու քույրերին, կաթոլիկներին ու ուղղափառներին, որոնցից շատերը վաղը կնշեն Քրիստոսի ծնունդը։ Խաղաղության ու բարության մեր ցանկությունները նրանց, ծափահարենք նրանց»,- ասել է հովվապետը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: