Սաուդյան Արաբիան կտրուկ նվազեցրել է նավթի հումքի գները

Jan 06, 2016 Comments Off on Սաուդյան Արաբիան կտրուկ նվազեցրել է նավթի հումքի գները

Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերություն Saudi Aramco-ն հայտնել է փետրվարյան գնումների համար Եվրոպայի հյուսիս-արևմուտքի համար մեկ բարել թեթև նավթի դիմաց զեղչը 0.6 դոլարով և միջերկրածովյան գնորդների համար՝ 0.2 դոլարով մեծացնելու մասին։Նման քայլը կարող է խարխլել Իրանի դիրքերը, որն այս տարի պատժամիջոցների ակնկալվող վերացումից հետ պիտի ավելացնի վառելիքի արտահանումը: Իրանի նավթագործները դա ընկալել են որպես Իրանի հետ մրցակցելու փորձ. «Սաուդյանները նախապատրաստվում են Իրանի վերադարձին», – հայտնել է Իրանի նավթի նախարարության նավթային շուկայի նախկին գլխավոր վերլուծաբան Մուհամմադ Սադեղ Մեմարիանը:

«Սաուդցիները պատրաստվում են Իրանի վերադարձին»,- հայտարարել է Իրանի նավթարդյունահանման նախարարության նավթային շուկայի հարցերով նախկին գլխավոր վերլուծաբան Մուհամմադ Սադեգ Մեմարիանը։

Սաուդյան Արաբիայի ձեռնարկած քայլը հաջորդել է Իրանի հետ դիվանագիտական հակամարտությանը։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: