Արտակարգ իրավիճակ. խցանված մեքենաների թիվը մոտենում է 200-ի (լուսանկարներ)

Jan 06, 2016 Comments Off on Արտակարգ իրավիճակ. խցանված մեքենաների թիվը մոտենում է 200-ի (լուսանկարներ)

Այս պահին արտակարգ իրավիճակ է Սիսիանից Երևան եկող ճանապարհին, Սիսիան քաղաքից քիչ հեռու, Զանգեզուրի դարպասների մոտ։ Առատ ձյան և բքի պատճառով տեղի է ունեցել խցանում և ավտովթար, ինչն էլ ավելի է բարդացրել իրավիճակը։ Մի քանի ժամ է, ինչ բազմաթիվ մեքենաներ մնացել են խցանման մեջ և առաջ չեն շարժում կամ շարժվում են երկար ընդհատումներով և շատ դանդաղ։ Մեր գործընկեր, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Նարինե Ղալեչյանը ևս ընտանիքով այս պահին գտնվում է տվյալ ճանապարհին, խցանման մեջ։ Նա ֆեյսբուքյան իր էջում լուսնկարներ է հրապարակել դեպքի վայրից և կատարել հետևյալ գրառումը․ «Ավտովթարի հետևանքով, Սիսիանի մայրուղում խցանման մեջ մնացած մեքենաների թիվն արդեն 200-ին է մոտենում»։

Լուսանկարները՝ Նարինե Ղալեչյանի ֆեյսբուքյան էջից.

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: