«Իրական սպառնալիք»

Jan 06, 2016 Comments Off on «Իրական սպառնալիք»

Հյուսիսային Կորեայի կողմից անցկացված ջրածնային ռումբի փորձարկումը ցույց է տալիս, որ այդ երկրը իրենից ներկայացնում է «շատ իրական սպառնալիք» տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Եթե Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկման մասին հաղորդագրությունը ճիշտ է, ապա դա ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերի լուրջ խախտում է և սադրանք, որը ես անվերապահորեն դատապարտում եմ։ Դա հիշեցնում է շատ իրական սպառնալիքի մասին»,- ասվում է Համոնդի հայտարարության մեջ։

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: