Հայտնաբերվել է դի

Jan 06, 2016 Comments Off on Հայտնաբերվել է դի

Հունվարի 6-ին, ժամը 12.10-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի գերեզմանատան քարի արտադրամասին հարակից տարածքում դի կա: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ մամուլի բաժնից: Դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Քարի արտադրամասի մոտակա տնակում հայտնաբերվել է 1950 թ. ծնված Ս. Մ.-ի դին: Հրշեջ-փրկարարները քաղաքացու դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: