Պարզվել է «Մուսալեռ» ռեստորանում սպանության ու կրակոցների հեղինակը. լուսանկար

Jan 06, 2016 Comments Off on Պարզվել է «Մուսալեռ» ռեստորանում սպանության ու կրակոցների հեղինակը. լուսանկար

Ոստիկանությունը պարզել է, թե ովքեր են մասնակցել «Մուսալեռ» ռեստորանում կատարված արյունալի միջադեպին, որի ժամանակ մահացել է ռեստորանի տիրոջ ազգականը՝ 22-ամյա Արամ Կարապետյանը, իսկ Տարոնիկ գյուղի գյուղապետ Արմեն Խլղաթյանը ազդոսկրի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել է:

Ըստ ոստիկանության՝ կրակոցների հեղինակը եղել է 31-ամյա Արթուր Բաբայանը, իսկ միջադեպի մասնակիցներից են 42-ամյա Արմեն Պառավյանը, Խորեն Խաչիկյանը և ևս 2 հոգի:

Միջադեպի մասնակիցները հետախուզման մեջ են, առայժմ չեն հայտնաբերվել:

Ինչպես հայտնի է՝ դեպքը տեղի է ունեցել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանին՝ գեներալ Մանվելի եղբոր տղային պատկանող ռեստորանում: Միջադեպի արդյունքում մահացել է Տարոնիկի 22-ամյա բնակիչ Արամ Կարապետյանը: Վերջինս, մեր տեղեկություններով, պատգամավոր Հրանտ Գրիգորյանի կնոջ ազգականն է: Վերջինը նրա հորաքույրն է:

Որոշ տեղեկություններով՝ մի քանի երիտասարդներ «Մուսալեռ» ռեստորանում պահանջել են, որ իրենց համար սեղան գցեն տնօրենի սենյակում, ապա վիրավորել, հայհոյել են մատուցողին: Իրավիճակը շտկելու համար ռեստորան է գնացել Արամ Կարապետյանը՝ Տարոնիկի գյուղապետ Արմեն Խլղաթյանի հետ: Արդյունքում արյունալի միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ ռեստորանի տիրոջ 22-ամյա ազգականը մահացել է, գյուղապետը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ կրակողները դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էջմիածնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածների՝ սպանություն և ապօրինի զենք-ռազմամթերքի ձեռք բերում և պահում, հատկանիշներով:

^916D4EA2B11F132C2813394193CBEF81D7F7DE5D514BB95D54^pimgpsh_fullsize_distr

^D472C6F3E5C391803CA54517989390A61852DFC95C6858D9B0^pimgpsh_fullsize_distr

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: